Մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան. Փաշինյանը` Պուտինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը, RT-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա փուլին:

«Ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց հեղինակները լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նրանք կարծում են, իշխանության է եկել հակառուսական մեկը, բայց հայկական իրադարձությունների հետեւում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի երկիր կանգնած չի եղել: Նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանության փոփոխությամբ հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան է փոխվելու, սխալվում էին: Նրանք շարունակելու են սխալվել նաեւ հիմա, եթե դեռ այդպես են կարծում»,- ասել է վարչապետը:

Խոսելով իր ու Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին, վարչապետն ասել է. «Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություն ունենք։ Այդպես առաջին րոպեներից է եղել։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցադրումներն ուղիղ են։ Ու մենք դրանց ուղիղ ենք պատասխանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է։ Ինչպես հասկանում եմ, նրա համար շփման այդպիսի ոճը շատ հարմար է, ինձ համար էլ է այդպես հարմար»:




Լրահոս