ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայ ցուցարարներին ճնշած հոգևորականը Մոսկվայում մոմ վառում Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել էր մի խումբ հայ ակտիվիստների: Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում ասվում էր, որ դա շահարկումների և եկեղեցու դեմ անընդունելի լուրերի տարածման պատճառ է դարձել։

Նշվում էր, որ եկեղեցին տեղեկացված չի եղել այդ և այլ ակցիաների անցկացման մասին, որոնք տեղի են ունեցել նախորդ 6 օրերի ընթացքում, և ոչ մի կապ չունի ո՛չ դրանց կազմակերպիչների, ո՛չ ոստիկանության գործողությունների հետ։

«Անհանգստացած մեր ձերբակալված հայրենակիցների հետագա ճակատագրով՝ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որոնք մեզ պատասխանել են, որ հավաքը համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ, և մարդկանց ամբոխը, ինչպես նաև ավտոմեքենաների մշտական ազդանշանները հարուցել են բնակիչների դժգոհությունը։ Ստեղծված իրավիճակում մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին պահպանել սթափ բանականություն և գործել օրենքի շրջանակներում, որպեսզի մեր գործողություններով առիթ չտանք հայ ժողովրդի վարկաբեկման համար»,- ասված էր հաղորդագրությունում։

Ըստ լուրերի՝ ցույցի ժամանակ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն է, ոստիկանություն է կանչվել: Տեսնելով ոստիկաններին՝ ցուցարարները փորձել էին մտնել եկեղեցի, սակայն Եզրասը փակել էր դռները: Ոստիկանությունը բերման էր ենթարկել տասնյակ ցուցարարների:

Իսկ հունիսի 13-ին հայր Եզրասը Փաշինյանի կողմնակիցն է և կանգնած է նրա կողքին:




Լրահոս