ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերական ընկեությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPM կամ Ընկերություն) մայիսի 22-ից մինչև հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար կազմակերպել էր անվճար բուժզննում։
Հայ-կանադական ,,MapleLeafs,, բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ «ԳեոՊրոՄայնինգը» Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներին, որտեղ Ընկերությունն իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքները, հնարավորություն տվեց անվճար բուժզննում անցնել տեղի բուժամբուլատորիայում։

Ակցիայի շրջանակում բուժզննման հնարավորություն ստացան նաև հանքին մոտ գտնվող համայնքների բնակիչները։
Ընկերությունը մտադիր է դիտարկել նաև այն հնարավորությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, տրամադրվի դեղորայքային օգնություն։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ Գլխավոր էկոլոգ Անուշ Գևորգյանը նշեց, – «Հիվանդությունների դիագնոստիկայի անցկացման և խորհրդատվության տրամադրման շատ մեծ անհրաժեշտություն կար։ Հունիսի 19-ից հետո մենք կամփոփենք հետազոտությունների արդյունքները, իսկ ապագայում նաև կհետևենք այն հիվանդների բուժման ընթացքին, որոնց հետազոտությունների արդյունքները այս կամ այն չափով նորմայից շեղված են եղել։ Ցանկանում եմ նշել նաև, որ Սոթքի հանքի աշխատանքի հետ կապված հիվանդություններ չեն հայտնաբերվել»։




Լրահոս