Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈՒ մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է զինված ուժերում բարեփոխումների կարևորությունն ու սահմանել առաջնահերթությունները։ Օրակարգում տեղ գտած հարցերը, առաջարկներն ու որոշումները կներկայացվեն ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։