Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։