Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն առաջարկ ներկայացրեց անցնելու 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Հենց այս հարցի շուրջ էլ տեղի ունեցան հիմնական քննարկումները:
Օրինակ, Դավիթ Հարությունյանը մտահոգություն տեսավ, որ մենք այսպես կսպանենք քաղաքականությունը, եթե անցնենք միասնական համամասնական բաց ցուցակի: Նա նշեց, թե մտահոգություն է առկա նաև համամասնական փակ ցուցակի դեպքում: Հարությունյանի խոսքով, չպետք է աչքաթող անել տարածքային ցուցակներին:
«Ես հորդորում եմ բոլորիս բաց ցուցակներով քվեարկության գաղափարից՝ հատկապես տարածքային, լիովին չհրաժարվել: Հնարավոր են միջանկյալ տարբերակներ և դրանք շատ են: Եթե ինձ ասեք, որն է կարևոր՝ բաց, թե փակ, ես կասեմ՝ ինձ համար կարևոր է տարածքային ցուցակը»,- նշեց նա:
Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ համամասնականի էությունը հենց այն է, որ մարդիկ առաջնահերթ ընտրում են կուսակցություն, այլ ոչ թե անձի: Նրա խոսքով, բաց ցուցակի առավելությունն էլ այն է, որ ժողովուրդն է որոշում, թե այդ ցուցակից ով որ հորիզոնականում կլինի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: