ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն պահին, երբ զգամ՝ չունեմ ժողովրդի վստահությունը, ոչ մի րոպե ավել չեմ մնա․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եղեգնաձոր և Արենի համայնքների բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մարզեր այցերի նպատակն է հավաստիանալ, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում և իրեն համարում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը: «Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է: Եվ մենք միասին պետք է ստեղծենք նոր երկիր, նոր Հայաստան, որտեղ բարձրագույն սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, որն իրեն զգում է հպարտ, հաղթանակած, արժանապատիվ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը քայլ առ քայլ ժողովրդի հետ միասին վերակառուցելու է երկիրը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը: «Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթել է և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել: Ովքեր նման փորձ կանեն՝ կստանան կառավարության և ժողովրդի արժանի հակահարվածը: Ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համբուրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ և ես ուզում եմ դուք վստահ լինեք և համոզված, որ ձեր հաղթանակն այլընտրանք չունի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս