Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:

«Հայաստանի նման վայրերն ինձ հույս են տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենն ի շնորհիվ կրթության»,- գրել է բլոգերը:

HOW ARMENIA TEACHES KIDS!

Places like Armenia give me hope for a world where everyone grows up to become grandmasters in whatever they like….all thanks to Education. Come share your stories from around the world at Nas Daily Global – a 310,000 person strong community and growing! I also do a lot of beind the scenes on Instagram – find me there @NasDaily

Gepostet von Nas Daily am Mittwoch, 18. Juli 2018

Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ: «Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է:

Նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը և կատարել հետևյալ գրառում. «Շատ քաղաքական գործիչները խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»,-ասված է գրառման մեջ:




Լրահոս