Հուլիսի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ «Ինչպե՞ս բարեկարգել Սևանա լճի առափնյա տարածքները» թեմայով:

Օրերս կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց վերլուծել Սևանա լճի հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ լուծել դրանք:

Ի՞նչ է պետք և հնարավոր շտկել, և ի՞նչն էլ անվերադարձ կորսված։ Այս և այլ հարցերի մասին կպատմի «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը:

***

Հուլիսի 20-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:




Լրահոս