ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես գազազած մայր եմ, որը կորցրել է իր ճուտին». զինվորի մայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մարտի 15-ին Տավուշի մարզում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանին գտել էին մահացած: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նշենք, Կամո Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի աշնանը եւ նրա ծառայությանը մնացել էր ընդամենը 8 ամիս, սակայն անհասկանալի պատճառներով տղային գտելէին ինքնասպան եղած:

Ավելին՝ «Ժողովուրդ օրաթերթը պարզել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Զինուժ» հաղորդումը ներկայացրել է Տավուշի մարզում N զորամասի դիրքերում ծառայությունը իրականացնող զինվորների քաջությունը, եւ հաղորդման հերոսն էլ եղել էր հենց մարտի 14-ին ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը: Պարզվում է, որ Կամո Մարտիրոսյանը նռնականետորդ է եղել եւ որպես օրինակելի զինվոր հաղորդման ընթացքում պատմել է իր ծառայության մասին.

«Արդեն 5-րդ մարտական հերթափոխին եմ մասնակցում եւ ամեն անգամ մարտական հերթափոխի ժամանակ մեջիցս անհետացել է վախի զգացողությունը, բանակային ընկերներիս հետ կարծես ախպերներ եք, ու այդ ընկերությունը լինելու է ընդմիշտ: Իսկ թշնամին թող իմանա, որ մենք ամուր կանգնած ենք եւ հարկ եղած դեպքում այնպիսի հարված կարող ենք տալ նրանց, որ դարերով չի մոռանա հայ զինվորի ուժը»:

Ցավոք, օրինակելի զինվոր Կամո Մարտիրոսյանը մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվում է մարտական դիրքում կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս դեպքից անցել է 2 տարի եւ զինվորի հարազատները ArmLur.am-ին աղմկահարույց մանրամասներ են ներկայացնում նրա հետ տեղի ունեցած դեպքի մասին եւ նշում, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան ծեծել են, որից հետո էլ սպանել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս