Հայաստանի հանրապետական կուսակցությունում որոշել են` մինչեւ օգոստոսի կեսերը ՀՀԿ ԳՄ նիստ չեն անցկացնելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Արձակուրդային շրջան է, օգոստոսի կեսից հետո նոր նիստեր կանցկացվեն»,- ասաց Բաղդասարյանը:
Նկատենք, որ ՀՀԿ այս որոշման վրա ազդել է նաեւ Սերժ Սարգսյանի բացակայության հանգամանքը: «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում հայտնել էինք, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է եվրոպայում, մասնավորապես` Իտալիայում: Իսկ առանց իրեն, ինչպես հայտնի է, ՀՀԿ ԳՄ նիստեր չեն անցկացվում: