ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոգողություն Արաբկիրում․ մեքենան ու փախցնողը հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, 1-02 ահազանգած Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը հայտնեց, որ Սունդուկյան փողոցի իրենց շենքի բակում կայանված «Ժիգուլին» փախցրել են։

Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում։ Եվ Արաբկիրի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին բացահայտման ծավալուն միջոցառումներ։ Օրեր տևած օպերատիվ աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Խոսքը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում ապրող Անդրանիկ Ասիրյանի մասին է։ 22-ամյա երիտասարդը հուլիսի 25-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։
Արմավիր քաղաքում հայտնաբերվեց նաև գողացված «ժիգուլին»։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս