«Առանց նրա կյանք չունեմ». ինչու է իջևանցի 16-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին` ժամը 14.36-ին, շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից վիճակում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի 16-ամյա բնակչուհի: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել դեղեր օգտագործելուց հետո, անգիտակից վիճակում: Ավելի ուշ աղջկան տեղափոխել են Երեւան: Աղջկա ծնողներն ամուսնալուծվել են, նրանք հետո առանձին-առանձին ընտանիքներ են կազմել, աղջիկը գտնվել է տատի խնամակալության տակ, ընտանիքը սոցիալապես անապահով է:

Ազատամուտից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աղջիկը բռով դեղ է խմել ինքնասպանության կատարելու նպատակով, նա սիրած տղա ունի, որի պատճառով հարազատի կողմից քննադատվել է: Աղջիկը մինչ մեծ քանակի դեղորայք խմելը գրություն է գրել. «Առանց նրա կյանք չունեմ»: Երեւանի բուժհիմնարկներից մեկում գտնվող 16-ամյա աղջկա առողջական վիճակը բուժօգնություն ցուցաբերելուց հետո բարելավվել է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս