«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը, Հիմնվելով կուսակցության անդամների և համակիրների կարծիքների ու ցանկությունների վրա՝ ակտիվ դերակատարություն ստանձնելու երկրի քաղաքական կյանքում, նպատակ ունենալով սեփական ներուժով նպաստելու Երևան քաղաքի զարգացմանն ու առաջընթացին,
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց.
1. Մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին:
2. Հրավիրել բոլոր ակտիվ և մտահոգ քաղաքացիներին՝ ներկայացնելու ծրագրեր և առաջարկություններ, ինքնաառաջադրվել և մասնակցել ներկուսակցական ընտրությունների, որի արդյունքում ձևավորել կուսակցության նախընտրական ցուցակը:
3. Սկսել բանակցություններ այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: