«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգաամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն Հանրապետական կուսակցության անդամները չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանին, Էդուարդ Շարմազանովից կամ Արմեն Աշոտյանից բացի, ստորագրահավաքին միացել է նաև Կարեն Բեքարյանը, ով անկուսակցական է և հանդիսանում է միայն համանուն խմբակցության անդամ: Ընդ որում, նա հայտնի է իր եվրոպամետ արժեքներով»:
Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա էլեկտրոնային տարբերակում: