«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է, այս պահին վճարվել է 55 մլն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։
Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։
Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,-գրել է նա: