Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 86 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս կիսամյակում պետական բյուջե վճարել է ավելի քան 650 մլն 372 հազար դրամ հարկ ու տուրք`անցած տարվա ավելի քան 564 մլն 79 հազար դրամի դիմաց:
Նկատենք, որ քաղաքապետի հետ կապ ունեցող ընկերության հարկային վճարումները զգալի ավելացել են այս տարվա երկրորդ եռամսյակին, առաջին եռամսյակի համեմատ, 450 մլն դրամով: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հարկային վճարումների ավելացումը կապված է ՊԵԿ-ի կողմից վերջերս իրականացրած գործողությունների հետ, երբ բացահայտվել էր, որ «Գյումրի գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ հարկ: