ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայմանավորված խաղերը բացառվելու են. Արթուր Վանեցյանը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, վերահաստատեց, որ պատրաստ է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նա այս մասին այսօր լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո։

«Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ` մեծ օգուտ կտամ ֆուտբոլին։ Իմ աշխատանքը չի խանգարի։ Ֆեդերացիայում աշխատանքը հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, ես ակտիվ մասնակցություն եմ ունենալու»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց նաև, որ իր ընտրվելու դեպքում բացառվելու են պայմանավորված խաղերը։

Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս