Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Ռոուհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով «բազմաթիվ մարդիկ կորցրել են հավատը իսլամական հանրապետության ապագայի հանդեպ»: «Թեհրանը կհաղթի Սպիտակ տան հակաիրանական չինովնիկներին եւ կհաղթահարի տնտեսական խնդիրները»,- ասել Է նա: Նախօրյակին Ռոուհանին Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսային բանակցությունների ընթացքում կոչ Է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար:
«Իրանը կատարում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ուստի, հաշվի առնելով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, Թեհրանն ակնկալում Է, որ մնացած մասնակիցները կակտիվացնեն միջուկային գործարքի պահպանմանն ուղղված իրենց գործունեությունը»,- ասել Է Ռոուհանին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
ԳՀՀԾ-ին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: