ՀԷՑ-ն ընդդեմ Ալրաղացի Լյովիկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀԷՑ-ը 2018 թվականի օգոստոսի 28-ին` դիմելով դատարան, պահանջել է «Ախթամար» ՓԲԸ-ից գումար գանձել: Իսկ ահա գանձվող գումարի չափը կազմում է 787 հազար 250 հազար դրամ: Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունից գումար բռնագանձելու պահանջով նախկինում այլ ընկերություններ եւս դիմել էին դատարան եւ հաղթել:




Լրահոս