Ինչ կարևոր ուղերձներ է հղելու այսօր «Լույս» դաշինքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ վերջին օրերին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի միջեւ լարվածություն է առկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Իմ քայլը» և «Լույս» դաշինքներին և ԲՀԿ-ին: Նրանք վերջին օրերին միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, սև-սպիտակների բաժանում, իրար ինչ-որ բաներ հիշեցնում: 

Չնայած երեկ, կարծես թե, իրավիճակ էր փոխվել եւ հանրահավաքների ժամանակ իրար հասցեին վատ արտահայտություններ այնքան էլ չհնչեցին: Այսօր այս երեք ուժերն էլ շարունակում են ընտրապայքարը, երեկոյան հավաքներ կանցկացնեն և հետաքրքիրն այն է, որ համաձայն հաղորդագրության` «Լույս» դաշինքն այսօր կարևոր ուղերձներ է հղելու: Այնպես որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում:




Լրահոս