Ինչ իրադրություն է սահմանին. ներկայացնում է պաշտպանության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա: Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել: Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:




Լրահոս