Մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու մոտեցումը՝ այդուհանդերձ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել` կապված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»:




Լրահոս