Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Լեհաստանի Վոլոմինի շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ հույս հայտնելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն կընձեռի համապարփակ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին և հիմք կդառնա երկկողմ համագործակցության հաստատման համար։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ անդրադարձ կատարելով պետականաշինության, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին։




Լրահոս