Երեկ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Նշել էինք, որ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը: Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում:
Սակայն, այսօր պարզեցինք, որ այդ տեղեկությունները, որոնք հասել էին մեզ, և մենք ճշտել էինք մի խողովակով, իրականությանը չեն համապատասխանում։ Իրականում Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի խնամու հուղարկավորությանը։ Երկորդ նախագահի գրասենյակից հայտնեցին նաև, որ Քոչարյանը որևէ ֆորմատով Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի ունեցել։