![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/dram-4-600x355.jpg)
ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միայն 10.4 մլն դրամը կտրամադրվի «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին`յուրաքանչյուրին 5.2 մլն դրամ:
Իսկ ահա 600 հազար դրամ էլ կծախսվի համակարգիչների ձեռքբերման համար: Ի դեպ, համակարգիչները նախատեսված են լինելու «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողի համար: Նախորդ տարիներին հաղթողները ՀՀԿ-ական տնօրեններն էին, իսկ այս տարի` կապրենք, կտեսնենք: