Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալլադին» մանկապարտեզում երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով դատարանը որոշում է կայացրել. ով ազատվեց պատժից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականին հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Կարինե Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 10-րդ հասցեում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի մաքրուհի, 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ընկած ժամանակահատվածում, նույն մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի հետ՝ խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները․ մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Նշենք, որ դեպքը եղել էր 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը եւ աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալլադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ, ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։

Եվ ահա դատարանի առաջ է կանգնել մանկապարտեզի տնօրենը եւ մաքրուհին։ Արդյունքում դատարանը մանկապարտեզի մաքրուհի Կարինե Գևորգի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքում և պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 1 /մեկ/ տարի ժամկետով՝ 2 /երկու տարի ժամկետով զրկելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ Կարինե Գևորգի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված 1 տարի ժամկետով ազատության սահմանափակմանը հաշվակցել վերջինիս փաստացի անազատության մեջ գտնվելու 3 օր ժամանակահատվածը և վերջնական պատիժ թողնել կրելու ազատության սահմանափակում՝ 11 ամիս 27 օր ժամկետով: Իսկ մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի անմեղ է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով ներկայացված մեղադրանքում արարքն ապացուցված չլինելու հիմքով եւ դատարանի որոշմամբ Ռոմիկի Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը և դրանցով պայմանավորված սահմանափակումները վերացնել:

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս