ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արժանապատիվ ուղին ԱԺ-ում ընդդիմադիր ուժ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Մարգարյանը խորհրդարանում հանդես կգա, որպես ընդդիմադիր ուժ։ Վերջինիս կողմից ստեղծվող Արժանապատիվ ուղի կուսակցությունը կստեղծվի, որպեսզի խորհրդարանում ներկայացնի Գյումրին ու գյումրեցիների խնդիրները։ 15 տարվա քաղաքական ոլորտում ունեցած փորձը Հովհաննես Մարգարյանը ծառայեցնելու է ի շահ ժողովրդի։ Հովհաննես Մարգարյանի առաջին գործը Սահմանադրության հիմնովին փոփոխումը կլինի՝ հանրաքվեի միջոցով։ Վերջինիս դիտարկմամբ խորհրդարանական համակարգը Հայաստանում չի գործում ամբողջովին եւ կան լուրջ շեղումներ, որոնք խոչընդոտում են Հայաստնաում արդյունավետ կառավարմանը։

Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, բայց մեկ սխալ անգամ թույլ տալու դեպքում առաջին քննադատն է լինելու։ Հովհաննես Մարգարյանի ստեղծած կուսակցությունը նաեւ գրանցման ժամկետների հետ խնդիր ունի եւ լիահույս է, որ որոշակի զիջումներ կլինեն նորաստեղծ կուսակցությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը Հայկական վերածնունդ կուսակցության անդամ էր։ 1,5 տարի չի զբաղվել քաղաքականությամբ, հեղափոխությունից հետո է միայն եղել որոշում ստեղծել առանձին կուսակցություն, լիովին տարբեր գաղափարախոսությամբ։
Քաղաքական գործիչը նաեւ չի բացառել այլ կուսակցությունների հետ դաշինքների ստեղծումը։ Նոյեմբերի մեկին տեղի կունենա Արժանապատիվ ուղի կուսակցության լիագումար նիստը, որտեղ կներկայացվի նաեւ կուսակցության հիմնական գաղափարախությունն ու ծրագիրը։ Նշենք, նաեւ Արժանապատիվ ուղի կուսակցությունն արդեն ունի գրասենյակներ Երեւանում եւ այլ մարզերում սակայն գլխամասը ինչպես եւ որոշաված էր լինելու է Գյումրիում։

Հեղինե Մանուկյան




Լրահոս