ԲԴԽ-ի դեմ դուրս եկած դատավորները խնդրի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ:

Ու հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս են հանում:

Ըստ երկու դատավորների` իրենց առաջարկվում է տեղափոխվել Թբիլիսյան խճուղում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ, այն պնդումով, թե 2019 թվականի հունվարի 1-ից նշված հարկում աշխատանքն է ծավալելու Սնանկության դատարանը: Մինչդեռ դատավորներն այս ամենը որակում են որպես իրենց նկատմամբ ճնշում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս