Կառավարությունն ավելի քան 23 միլիոն եվրո վարկ կվերցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացման տևողությունը նախատեսվում է 8 տարի: «Այն կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց, որ թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում: Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։




Լրահոս