Իրավունքի ուժով արձակված խորհրդարանում պատգամավորները վայելում են վերջին հնարավորությունները: Դեկտեմբերի 4-ից սպասվում է ԱԺ լիագումար նիստ, սակայն ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված` պարզապես քվորում չի լինի, եւ նիստեր չեն կայանա:
Սակայն հետաքրքիր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը պետք է գործուղման մեկնի, որտեղ դեկտեմբերի 10-14-ը կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին:
Ըստ էության, նա կվայելի ԱԺ փոխնախագահի եւ այդ կառույցում ՀՀ պատվիրակության ղեկավարի կարգավիճակում վերջին օրերն արտերկրում, իսկ թե առհասարակ պատգամավորի կարգավիճակ կունենա, թե ոչ, ցույց կտան հենց ընտրությունների արդյունքները: