Ինչ է պատահել «Մենք» դաշինքի և «Իմ քայլ»-ի թիմակիցների միջև. Փաշինյանի խորհրդականը ոստիկանների հետ ներխուժել է «Մենք» դաշինքի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ երեկ  (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ:

«Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

Ի պատասխան էլ Մեսրոպ Պապիկյանն իր հերթին հայտարարություն է տարածել. «Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել:

Այս պահին ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»:




Լրահոս