Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր չի կարող մասնակցել քվեարկությանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»,-գրել է նա:




Լրահոս