Քաղաքապետարանը կբարձրացնի գիշերային առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է բարձրացնել գիշերային առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարի կեսգիշերից հետո առեւտրի կետերը, խանութները, սաունաները, խաղատները ավելի շատ հարկ կվճարեն, քան այս տարի են վճարում։ Օրինակ, եթե այս տարի առեւտրի օբյեկտները վճարել են 87 հազար 500 դրամ, ապա հաջորդ տարում կվճարեն 120 հազար դրամ։

Իսկ, ահա, ռեստորաններն ու ակումբները 175 հազար դրամի դիմաց կվճարեն 250 հազար դրամ։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս որոշումը խիստ զայրացրել է գիշերային առեւտրով զբաղվող ձեռներեցներին։ Նրանց խոսքերով` այս որոշման արդյունքում իրենք կփակեն իրենց խանութները։ Ի դեպ, «Տուրքերի դրույքաչափերի» փոփոխությունների մասին այս որոշումը համայնքի ավագանին կքննարկի այսօր։




Լրահոս