Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գավառ քաղաքում բնակիչները հավաքվել են ի պաշտպանություն Սարգիս Հովհաննիսյանի, ով, հավաքվածների խոսքով, անարդարության զոհ է դարձել և կալանավորվել:
Հավաքված քաղաքացիներին է մոտեցել և նրանց հետ բանակցել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Թեև ճանապարհը շարունակում է փակ մնալ, այդուհանդերձ, հավաքվածները և Թագուհի Թովմասյանն ընդհանուր հայտարարի եկան, և որոշվեց, որ Թ. Թովմասյանը և գործով փաստաբանը միասին կհանդիպեն դատախազին:
Բանակցությունների արդյունքները՝ տեսանյութով`ավելի ուշ: