Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների թիվն այնքան շատ է, որ հնարավորություն է տալիս կատարել ցանկացած փոփոխություն, այդ թվում` ամենաաղմկահարույց նախագծերի կամ պաշտոնների փոփոխություն: Խոսքը վերաբերում է խորհրդարանի կողմից ընտրովի պաշտոններին, այդ թվում` դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ այլն:
Նշված մարդիկ ընտրվում են խորհրդարանի կողմից` պատգամավորների ձայների 3/5-րդով: Տվյալ դեպքում 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում 3/5-րդը ստացվում է 79 քվե: Իսկ իշխանական ,Իմ քայլըե խմբակցությունն ունի 88 պատգամավոր եւ ստացվում է, որ նրանց ոչինչ չի խանգարում այդ ամենը իրականացնելու համար: