Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է գազի սակագնի շուրջ բանակցությունների մասին։
«Մենք շարունակելու ենք բանակցությունները եւ դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, այդ կարծիք հայտնողները չեն ասում, թե ի՞նչ պարտության մասին է», – նշեց նա:
Հարցին, թե երբ ինքն ասում է, որ գազը սպառողների համար չի թանկանալու, ի՞նչ ժամկետների մասին է նշում, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ժամկետների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:
Իսկ արդյո՞ք իրանական գազի ներկրման հարց իշխանությունների օրակարգում կա, քանի որ նախկինում միշտ այդ մասին բարձրաձայնել է՝ Փաշինյանը պատասխանեց, թե նախկինում քննարկվել է, քննարկվում է եւ միշտ կքննարկվի, որովհետեւ կոնկրետ եւ ձեռնտու լուծում չի գտնվել»: