ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ բացահայտում. ովքեր են բանկային տերմինալների տերերը և որքան գումար են վճարում Երևանի բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բացահայտել են մի ուշագրավ սխեմա, թե ինչպես է միջնորդ կազմակերպությունը հարստացել Երեւանի քաղաքապետարանի հաշվին:

Պարզվում է՝ Երեւանում գործում են միջնորդ կազմակերպություններ, որոնք տարաբնույթ բանկերի հետ պայմանագրեր են կնքել, այնուհետեւ վարչական շրջանների գրասենյակներից ստացել են թույլտվություններ եւ Երեւանի մայթերին տեղադրել են բանկային տերմինալներ:

Քաղաքացիների տեղաշարժին իրականում խոչընդոտող այդքան շատ տերմինալները թվում է, թե լուրջ գումարներ են փոխանցել քաղաքային բյուջե: Բայց ոչ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ծառայությունը մատուցելու համար միջնորդ կազմակերպությունները բանկերից ստացել են տասնյակ հազարավոր դրամներ, սակայն քաղաքային բյուջեին վճարել են օրը ընդամենը 500 դրամ:

Թե ում են պատկանում այդ կազմակերպությունները եւ ինչպես են նման գործարքներ կնքել իրականում, կներկայացնենք հաջորդիվ:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս