Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրում լրագրողներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներից ներողություն է խնդրել, որ երեկ նրանք չեն կարողացել մտնել Ազգային ժողովի շենք։

«Հարգելի՛ լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:

Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։

Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը», – գրել է նա։




Լրահոս