Armenian text to speach

Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ․ առանց Հայաստանի համաձայնության հարցը չի լուծվի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։ Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:

Ինչքա՞ն կտեւի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը եւս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջեւում Բելառուսի ընտրություններն են, եւ չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»: Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետեւ առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար եւս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։

Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչեւ ապրիլ հարցը պարզ կլինի։ Ի դեպ, քննարկվում է նաեւ ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում եւ գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի եւ մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Մամուլի Տեսություն

Լրահոս