Հերթական դանակահարությունը Գյումրիում. այս անգամ տուժածը Ռուսաստանի քաղաքացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, մեղայականով ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս