Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 20-ը ներառյալ բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնել այն և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և NABU-ի կողմից 2015-2018թթ. իրականացված ծրագրերի շրջանակում սերտիֆիկացվել է 27 ընկերություն, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: