«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ-ում երեկ ճամպրուկային վիճակ էր. Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի նախարարության նախկին շենքից տեղափոխվում էին շրջանային՝ Կորյունի փողոց, որտեղ ԲԴԽ-ի համար դեռ նախկին կառավարությունը նոր շենք էր հատկացրել, եւ վերանորոգում էր ընթանում:
Երեկ Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանն ու նրա տեղակալ Ռուստամ Մախմուդյամը հին շենքից իրենց իրերն էին տեղափոխում նոր շենք: Գագիկ Հարությունյանն իր աշխատակազմով երեկվանից արդեն տեղափոխվել էր, թեպետ շենքը լիարժեք պատրաստ չէ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում