«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ձեռք է բերել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով։ Մինչդեռ վերջինս լրատվամիջոցները հեղեղել էր ստահոդ և կեղծ տեղեկություններով Ընկերությունում ենթադրյալ
կատարված ապօրինությունների մասին, որոնք, ինչպես փաստվեց, զուտ նպատակ են հետապնդել շեղել իրավապահ մարմինների ուշադրությունը, ճնշում գործադրել Ընկերության հիմնադիրների վրա և փորձել վարկաբեկել վերջիններիս և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործարար համբավը՝ դրանց արդյունքում թյուրիմացության մեջ գցելով Ընկերության մի շարք աշխատակիցների։
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ