ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանևան համայնքում կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ից Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում բնակիչները հավաքվել եւ պահանջում են համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի հրաժարականը:

Համայնքի բնակիչները, նախօրեին, փակել էին Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղին: Նրանց հետ հանդիպել էր Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը. բնակիչները շարունակում են իրենց բողոքը: Երեկ ավտոճանապարհը, երեկոյան ժամը 7-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում նորից փակ էր:

Այսօր նրանց հետ հանդիպման է գնացել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս