«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում քրեական գործ է հարուցվել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Գործը հարուցվել է Քրօր. 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով հետաքննություն էր անցկացրել եւ բավական լուրջ հարցեր վեր հանել՝ կասկած հայտնելով, որ ծրագիրը պարզ սցենարով խարդախություն է հիշեցնում:

Եւ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի հարուցվի այս քրեական գործը. ՀՀ գլխավոր դատախազության ԶԼՄ մոնիթորինգը ֆիքսել է այն, համապատասխան ընթացք է տվել` ուղարկելով ոստիկանություն:

Մենք նաեւ տեղեկացանք, որ նյութերի պատրաստման ընթացքում նաեւ հաղորդումներ են ստացվել: Առայժմ, սակայն, այս գործով չկան մեղադրյալներ: Մինչ այդ հիշեցնենք մեկ փաստ էլ. այս ծրագրի ղեկավար Դերձյանը մեր հրապարակումներից հետո «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել:




Լրահոս