Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանի թիվ 2 մանկապարտեզում անհասկանալի իրավիճակ է։ Շուրջ 200 երեխայի ծնող հայտնվել է անելանելի վիճակում։ Ըստ ծնողների՝ հնացած մալուխների պատճառով ամբողջ մանկապարտեզը հոսանքազրկված է, իսկ տնօրենը ծնողներին հավաստիացնում է, որ խնդրի լուծումը կախված չէ իրենից։ Այս պատմության ամենազավեշտալին այն է, որ քաղաքային իշխանությունները, Երևանի քաղաքապետն ուղիղ մեկ շաբաթ չի կարողանում լուծել հոսանքի հարց, իսկ ծնողների համբերության բաժակն արդեն լցվել է։
Նրանք պատրաստվում են հայցով դիմել դատարան ընդդեմ քաղաքապետարանի՝ պահանջելով երեխաներին տանը պահելու պատճառով աշխատանքից բացակայելու և դրա ֆինանսական հետևանքների փոխհատուցումը։ Հավելենք նաև, որ դեռևս հարց է, թե եկող շաբաթվա ընթացքում արդյո՞ք քաղաքապետարանն իր ողջ ներուժով հանդերձ կկարողա լուծել ընդամենը մեկ մալուխի հարց։