Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․ անցկացվել է առաջին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2rd.am-Ից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցող անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:

«Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման և ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակման համար:

Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը ողջույնի և շնորհակալության խոսք ասաց ներկաներին»։




Լրահոս