SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցի 6 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները ովքեր նշված հասցեից վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ղազար Ղազարյանին, Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Պետրոսյանին, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արման Գևորգյանին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գրիգորյանին, Արարատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մարկ Եղոյանին և Երևանի բնակիչ՝ 28-ամյա Միշա Մարտիրոսյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղ. Ղազարյանը, Մ. Մարտիրոսյանը, Կ. Պետրոսյանն աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչներ, իսկ Ա. Գևորգյանն աշխատում է «Ախթամար» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։