Գլխից են բռնել. Գագիկ Հարությունյանը հրաժեշտ կտա՞ աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`Բարձրագույն դատական խորհրդի նախագահի`Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված օրերեն մնացել. առաջիկայում նա հրաժեշտ կտա աթոռին:

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների մասին: ՀՀ վարչապետը իր ելույթումնշել էր. «Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Եւ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների`ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց Բարձրագույն դատական խորհրդից, եւհենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանություններիհետ խնամիական կապերունեցող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ: Նա խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորհետ.վերջինիս դուստրը Հարությունյանի հարսն է:

Բացի այդ, Հարությունյանը համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը. չէ՞որհենց նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները`թույլ տալով` իշխանությունը ՀՀ-ում տասնամյակներ շարունակ լինի ոչ լեգիտիմ: Այլ կերպ ասած, տեսակետ կա, որ ուղղակի կամ անուղղակի կերպով նա էլ մասնակից է եղել ՀՀ-ումսահմանադրական կարգի տապալմանը:

Ու հիմա այս խնդիրները դարձել են դատաիրավական համակարգում քննարկումների լուրջ թեմա: Ավելին` տեւական ժամանակ է,ինչ դատավորները բարձրաձայնում են այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը Սահմանադրության խախտմամբ է ընտրվել ԲԴԽ նախագահ: Բացի այդ, 2015թ. Սահմանադրությունը, հետո նաեւ ՀՀ դատական օրենսգիրքն այնպես են գրել, եւ օրենսգրքի 83-րդ հոդվածն այնպես են ձեւակերպել, որ Հարությունյանը ոչ միայն անգործ չմնա, այլեւ բարձր աշխատավարձ ստանա, եւ հետո նրա կենսաթոշակի չափը լինի բարձր:

Ըստ դատական օրենսգրքի 83 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի. «Եթե անձը Ազգային ժողովիկողմիցընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետոօրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:

4.Եթե անձը Ազգային ժողովիկողմիցընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով:

Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաեւ Ընդհանուր ժողովիկողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջին ատյանի դատարանի երկու դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը պնդում են՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ` Գագիկ Գարուշի Հարությունյան /ծնված 23.03.1948 թվականին/, որի լիազորությունները ՀՀ Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետիհիմքովպետք է դադարած լինեին` նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված: Այնինչ ՍԴ երկարամյա նախագահը հիմա էլ պաշտոնավարում է ԲԴԽ նախագահի աթոռին: Նրանք մտադիր են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ու հիմա չի բացառվում, որ այդ հանգամանքները ներկայացվենԳագիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու հարցում: Չի բացառվում՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ինքը առաջիկայում հրաժարական տա, իսկ պատճառաբանություն կբերվի կա՛մ տարիքը, կա՛մ ասպարեզը երիտասարդ սերնդին թողնելու հանգամանքը:Ամեն դեպքում, մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանի պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ձեր կողմից հորինված հարց է, ընդ որում`ոչ կոռեկտ: Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Քնար Մանուկյան




Լրահոս